Երկու հարբած բրիտանացի փակված են մնացել Քարդիֆի բանկային պահոցում։ Ինչպես գրում է BBC News-ը, տղամարդիկ ապրիլի 11-ի գիշերը մտել են պահոց այդ շենքում ընթացող երեկույթի ժամանակ։
Հայտնվելով ներսում՝ նրանք հասկացել էին, որ ինքնուրույն դուրս գալ չեն կարող։ Վախենալով, որ թթվածինը չի բավականացնի՝ նրանք փրկարար ծառայություն էին զանգահարել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ծակել են պահոցի պատը, որպեսզի թթվածին ներս թողնեն, փոխանցում է Lenta-ն։
Ազատության մեջ հայտնված բրիտանացիներին բժիշկները զննել են, սակայն որեւէ վնասվածք չեն հայտնաբերել։