News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը պատրաստ է ստի դետեկտորով ստուգում անցնել, որպեսզի ապացուցի իր անմեղությունը, գրում է «Կոմերսանտ»-ը։

Դադաեւի փաստաբանը վստահ է, որ միջնորդությունը կպաշտպանի ոչ միայն հետաքննությունը այլ նաեւ տուժած կողմը։

Զաուր Դադաեւը ապրիլի 13-ին պատրաստակամություն էր հայտնել պոլիգրաֆով ստուգում անցնել՝ հայտարարելով, որ մեղավոր չէ այս աղմկոտ սպանության գործում։

Նրա խոսքով՝ իրեն սպառնալիքների եւ կտտանքների տակ են ստիպել ստորագրել Նեմցովի սպանության խոստովանական ցուցմունքը։ «Ատամներս մինչեւ հիմա էլեկտրական հոսանքի հարվածներից ցավում են»,- բողոքել է Դադաեւը փաստաբանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ