News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «մանկամտություն» է որակում հարցադրումները, թե Հռոմի պապն ապրիլի 24-ին կայցելի Հայաստան, թե ոչ։

«Սուրբ պատարագի մատուցումից եւ «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց հետո մանկամտություն է նման հարցադրումները»,- այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ինչ վերաբերվում է ապրիլի 24-ին սպասվելիք պատվիրակություններին, ապա Ֆարմանյանի խոսքով, շատ պետություններ արդեն արձագանքել են, մյուսների արձագանքն էլ սպասվում է։

«Որեւէ իրավիճակում պետք չէ կորցնել իրատեսությունը, որ կան պետություններ, որոնք տարբեր աստիճանի համագործակցություն, շահեր ունեն Թուրքիայի հետ։ Պետք է ըմբռնումով մոտենալ շատ հարցերի»,- ասաց պատգամավորը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապը Վատիկանում ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ են դարձել իրենց ազգային պատկանելիության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ