News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդը ապրիլի 12-ին տեղի ունեցած միջադեպում մեղավորություն չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կարեն Թադեւոսյանը՝ նշելով, որ վարորդին անտեղի 8 ժամ պահել են ոստիկանությունում:

«Վարորդն ուղղակի անցակետի աշխատակիցներին խնդրել է, որ ուղեւորները մեղք են, մի քիչ շուտ կարողանան անցնել, անցակետի աշխատողներն էլ պատասխանել են, որ ինչքան պետք է, այնքան էլ կսպասեն»,-ասաց նա:

Ավտովոբուսի ուղեւորներից Բորիս Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ավտոբուսի վարորդը որեւէ խախտում չի կատարել, ընդհակառակը միջադեպը հրահրել են անցակետի աշխատողները:

«Մեր վարորդը խնդրեց, որ չուշացնեն մեզ, իրենք էլ կոպիտ պատասխանեցին, ասացին ինչքան ուզենք, կպահենք ձեզ: Հետո աշխատողներից երկուսը վարորդին հրեցին, նա ընկավ, հետո վարորդը բարձրացավ նրանց, հրեց: Իրենք էլ վարորդին քաշելով տարան: Իրենց անցակետի աշխատողները հարբած էին, նույնիսկ մեր ուղեւորներից մեկին էլ խփեցին, տարիքով մարդ էր, ընկավ: Այդ ժամանակ մի տարեց կին վատացավ, նույնիսկ «Շտապօգնության» մեքենա կանչեցին, որն օգնություն ցույց տվեց նրան»,-ասաց Թադեւոսյանը՝ նշելով, որ իրենք 8 ժամ սպասել են անցակետում:

Նա նշեց, որ 3 ուղեւորի ծխելու համար տուգանել են՝ չնախատեսված վայրում ծխելու համար:

Նշենք, որ ուղեւորներն բարեհաջող տեղ են հասել, վարորդն էլ արդեն վերադարձել է Հայաստան,:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք: Ավտոբուսի 50 ուղեւորներ մնացել են սահմանային կետում եւ չեն կարողանում շարունակել ընթացքը: Ժամը 00.20-ին վարորդն ազատ է արձակվել եւ ավտոբուսը շարունակել է իր ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ