News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեց տարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 30-40 տոկոս աճ:

«Մեզ համար գերակա խնդիր է մնում տեղական սերմնաբուծության արտադրության ծավալների ավելացման հաշվին ավելացնել բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի տարածումը մեր հանրապետությունում», – նշել է նախարարը` հավելելով, որ այդ ուղղությամբ կենտրոնը սերտորեն համագործակցում է նաեւ մասնավոր հատվածի հետ:

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա աշնանը կենտրոնում հոսքային գծերի տեղադրման եւ աշխատանքի մեքենայացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկա տարիներին  տեղական սորտերի սերմերի նկատմամբ առկա պահանջարկի մոտ 80 տոկոսն ամբողջությամբ բավարարել գիտական կենտրոնի արտադրության հաշվին:

Տեղեկացնելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունի հատկապես լոլիկը, Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է 2500 հեկտարով ավելացնել լոլիկի ցանքատարածությունները:

Իր հերթին գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը նշել է, որ  գյուղացիական տնտեսությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տեղական սորտերի նկատմամբ, եւ համոզմունք է հայտնել, որ կենտրոնում արտադրվող սերմերն ամբողջությամբ կսպառվեն:

Նշելով, որ այսօր գիտական կենտրոնն ունի բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի 3620-ից ավելի սորտեր, այդ թվում` 40-ից ավել լոլիկի սորտեր, որոնցից առավել մեծ պահանջարկ ունեն մասնավորապես «Անահիտ»,  «Արա», «Նոյ», «Հայաստանի հրաշք», «Երազ» եւ «Մուսա լեռ» տեսակները:

Սերմերի պահանջարկը եւ արտադրության ծավալները  բավարարելու համար գիտական կենտրոնը համագործակցում է նաեւ մասնավոր տնտեսությունների հետ:

Բացի սերմարտադրությունից, գիտական կենտրոնն արդեն երրորդ տարին է, ինչ սածիլներ է աճեցնում, որոնք հետագայում իրացվում են հանրապետության բոլոր մարզերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ