ԱՄՆ-ում Apple Watch-ի նախնական պատվերներ ընդունելու առաջին օրը ընդունվել է մոտ 1 մլն դիմում, ինչը գերազանցում է ամբողջ անցյալ տարվա ընթացքում Android Wear ժամացույցների իրացման քանակը։ Այս տվյալները չեն պարունակում այլ երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Չինաստանի եւ Հոնկոնգի վաճառքի տվյալները։
Պատվերների 2/3ը դրանց ամենաէժան Sport տարբերակն է եղել, որի արժեքը կազմում է 349 դոլար։ Իսկ ամենաթանկ՝ 10 հազար դոլար արժողությամբ ոսկյա ժամացույցների վաճառքի քանակի մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է RG-ն։
Apple Watch-ի նախնական պատվերները ընդունվում են ապրիլի 10-ից։ Դրանց պաշտոնական վաճառքը պլանավորվում է ապրիլի 24-ին։