News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անհատ տաքսի վարորդների  լիցենզավորման նոր կարգի դեմ պայքարին միանում են նաև տաքսի ծառայությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողներին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` նշելով, որ արդեն ժամանակն է, որպեսզի տաքսի ծառայությունները նույնպես բարձրաձայնեն իրենց խնդիրները:

«Ի տարբերություն անհատ վարորդների, տաքսի ծառայությունները միշտ իրենց կայանատեղիներն են ունեցել և մշտապես եղել հարկային մարմնի  թիրախում: Երբ տաքսի ծառայությունները վարկավորվեցին և մեքենաներ գնեցին թանկ գնով, այն դեպքում, երբ անհատ տաքսու վարորդները նույն մեքենաներն ավելի էժան գնով գնեցին,  այդ ժամանակ չնայած նրանք տուժեցին, սակայն լռեցին ու համբերատար սպասեցին: Անցավ երկու տարի և  այժմ լիցենզավոման նոր կարգի հաստատումից հետո տաքսի ծառայությունների ունեցած խնդիրները բազմապատկվում են և հենց այդ պատճառով էլ որոշել են միանալ մեր պայքարին»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի խոսքով` օնլայն դիսպետչերական ծառայություննեը նույնպես մեծ վնաս են հասցնում տաքսի ծառայություններին, քանի որ դիսպետչերական ընդհանուր կետում հավաքագրում են որոշակի չափով մեքենաներ  և պատվերներ ընդունում` առանց պետությանը հարկ վճարելու:

«Տաքսի ծառայությունները տարեկան պետությանը 200.000 դրամից ավել  հարկ են վճարում, որպեսզի միայն իրենք այդ դիսպետչերական կետն ունենան, բայց ինչ-որ մեկը ինչ-որ սենյակում բացել է այդ կետն ու իր համար  պատվերներ է ընդունում»,-ասաց նա:

«Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխնախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ լիցենզավորման նոր կարգով սահմանված դեղին համարանաիշների փոխարինումը սպիտակ համարանիշներով վատ է անդրադառնում տաքսի ծառայությունների վրա, քանի որ այդ դեպքում  չեն կարողանում տարբերվել մասնավոր  տաքսիներից:

«Երկու տարի առաջ, երբ հրաման եղավ լիցենզավորման և սպիտակ պետհամարանիշները դեղին դարձրնելու մասին, տաքսի ծառայություններն համաձայնեցին ու արեցին, իսկ անհատ տաքսիները ոչ  լիցենզավորվեցին և ոչ էլ դեղին համարներ հանեցին: Հիմա մեզ ասում են, որ դեղին համարանիշները հանձնենք, բայց մենք չենք ուզում, պատրաստ ենք այդ համարանիշների համար  17.000 դրամ վճարել և շարունակել մեր գործունեությունը դեղին համարանիշներով, մենք ուզում ենք տարբերեվել մասնավոր տաքսիներից»,-ասաց Մկրտչյանը:

«Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխնախագահը նշեց, որ մայիսի մեկից կմիանան անհատ տասքի վարորդների բողոք-ցույցերին և կշարունակեն պայքարել իրենց իրավունքների համար:

«Այժմ տաքսի ծառայությունները լուծարման եզրին են հայտնվել, քանի որ այս երկու տարվա ընթացքում պետության պատճառով բազում վնասներ են կրել: Այսքան ժամանակ համբերատար սպասել ենք, բայց այլևս չենք կարողանում գոյատևել: Մայիսի 1-ից պայքարելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,-նշեց նա:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:

Տպել
Ամենաշատ