News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայում McDonald`s-ի գովազդի պատճառով սկանդալ է բռնկվել, քանի որ գովազդային  հոլովակում երեխաները «հեփի միլ»-ը գերադասել են պիցցային։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Թերթի տեղեկություններով՝ երկրում «ֆասթֆութի կատաղի պատերազմ» է ծավալվում, եւ որոշ ռեստորանների վիրավորված տերեր սպառնում են դատարան դիմել։

18 վայրկյան տեւողությամբ գովազդային հոլովակը պնդում է, որ երեխաները նախընտրում են McDonald`s-ի սնունդն ուտել, քան «Մարգարիտա» պիցցա։

Ամերիկյան ընկերության հասցեին քննադատություն է հնչեցրել Նեապոլիտական պիցցայի միությունը։ Միության փոխնախագահ Մասիմո դե Պորցիոն հայտարարել է, որ  իրենք հոգնել են նրանից, որ ընկերությունը երեխաների առողջության հաշվին գումար է վաստակում։ Նրա խոսքով՝ McDonald`s-ը փորձում է հարձակվել Իտալիայի մշակութային ավանդույթների վրա, փոխանցում է Gazeta-ն։

McDonald`s-ը իր հերթին նշել է, որ Նեապոլի խոշոր խոհարարները պետք է իրենց երեխաներին բերեն իրենց ռեստորանների ցանց եւ հայտարարել են, որ մտադիր չեն հարձակվել Իտալիայի սննդային մշակույթի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ