Ֆրանսիայի դատարանը Յեր-Բրուաժ քաղաքի վարչակազմին պարտադրել է 77 հազար եվրո (81 հազար դոլար) վճարել բրիտանացի թոշակառու կնոջ ընտանիքին, որը մահացել է ծառի ընկնելու հետեւանքով:
Միջադեպը տեղի է ունեցել 2007 թվականի ամռանը: Քերոլայն Թորփը դստեր հետ նստած է եղել սրճարանում, երբ 7 մետր երկարությամբ հացենին ընկել է նրա վրա: Ծառը տնկել են գրեթե 200 տարի առաջ, Նապոլեոնի որդու պատվին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, զոհվածի դուստրը՝ Սառա Ռայթը, տուժել է, սակայն ողջ է մնացել:
Քաղաքային իշխանությունները ծառը պահպանում էին որպես պատմական հուշարձան, չնայած մակաբույծներն ամբողջությամբ վնասել էին այն: