News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի  Վ. Պետրոսյանի անվան թիվ 51  հիմնական դպրոցում ներկա է գտնվել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Հուշ երեկոն կրել է   ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների  «Հիշում եւ պահանջում ենք» խորագիրը: Միջոցառմանը ներկա են  եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի ավագանու անդամներ, հայտնի մշակույթի գործիչներ, աշակերտներ եւ ծնողներ:

Ցերեկույթից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է, որ հանրապետության դպրոցներում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից եւ շարունակվելու են մինչեւ դեկտեմբեր. «Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ  դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն  ապրիլի 24-ին Երեւան այցելած հյուրերին: Ծրագրով  ավագ դպրոցներում նախատեսված են նաեւ բաց դասեր՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը: Մինչեւ տարվա վերջ  կկազմակերպվեն նաեւ շարադրությունների եւ նկարչական մրցույթներ, ինչպես նաեւ գեղարվեստական հուշ-երեկոներ: Նման միջոցառումները հաշվետվության նպատակով չեն արվում, դրանք ունեն դաստիարակչական նշանակություն եւ առաջին հերթին դպրոցականների համար են: Վստահ եմ՝  բեմից իրենց բաժին  ընկած հատվածն արտասանող երեխաները նույն տողերը հիշելու են նաեւ կյանքի հասուն տարիներին՝ այն գիտակցմամբ, որ իրենք  եղել են  պետական միջոցառումների մի մասնիկը»,- իր խոսքում նշել է նախարարը եւ հավելել, որ տարվա ընթացքում այցելություններ են լինելու նաեւ այլ դպրոցներ:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ