News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


YouTube-ի նոր հերոս է դարձել կատուն, որը տեսախցիկի առջեւ ցուցադրել է, թե որքան շատ է սիրում հանգստանալ: Նրա արկածները ներկայացնող հոլովակն ավելի քան 600 հազար մարդ է դիտել:

30 վայրկյան տեւողությամբ տեսանյութի սկզբում երկու ոչ մեծ շներ փորձում են բարկացնել լողավազանի մոտ արեւի տակ պառկած կատվին: Մոտենալով կատվին եւ հաչելով՝ շներն աստիճանաբար կենդանուն իրենց դեմ են տրամադրում:

Ըստ RG-ի, ի վերջո, կատվի համբերությունը հատում է, նա վեր է թռչում տեղից եւ նետվում իր հանգիստը խաթարողներից մեկի վրա: Նա շանը հրում եւ նետում է լողավազան, իսկ հետո վազում մյուսի հետեւից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ