News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ն. եւ Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած  անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քաղաքացիներ Նարեկ եւ Հարություն Սամսոնյանները, Տ.Սարգսյանը գրավոր հաղորդում են ներկայացրել, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում,  Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. եւ Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի  գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Տուժած քաղաքացիներին  պատճառված վնասվածքների աստիճանը պարզելու համար Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցված քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։  Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում են, որ քրեական գործով ստացվել են Ն. եւ Հ. Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Փորձագետների գնահատմամբ՝ վնասվածքների հետեւանքով Հ.Սամսոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Ն.Սամսոնյանին պատճառված վնասվածքի աստիճանը վերջնական որոշելու համար վերջինս փորձագետների կողմից կրկին հրավիրվել է  հետազոտության՝ դեպքից 21 օր անց։

Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, Ն. եւ Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ կիրառված բռնությանը հնարավոր այլ անձանց մեղսակցությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ