News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությունից հետո թուրքական իշխանությունների հայտարարություններին է միացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի արտահանողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե չէր կարող չանդրադառնալ Հռոմի Պապի հայտարարության հետ կապված թեմային՝ ինքը Հռոմի Պապին այլ գործիչ էր պատկերացնում։

Էրդողանը հույս է հայտնել, որ Հռոմի Պապնա այլեւս նման «սխալի» մեջ չի ընկնի՝ նշելով, թե քննադատում եւ զգուշացնում է Պապին։

Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապը հայտարարել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի հանդեպ։

Թուրքիայի ԱԳ նախարարը վարչապետը եւ այլ պաշտոնյաներ խիստ արձագանքեցին Հռոմի Պապի հայտարարությանը, սակայն Հռոմի Պապը հետ քայլ չի արել, ավելին հաջորդ օրը կրկնել է, որ եկեղեցու ճանապարհն անցնում է անկեղծության միջով եւ քրիստոնյան պետք է խիզախ եւ առանց վախի խոսելու ազատություն ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ