News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանը համոզված է, որ իր դեմ հարուցված քրեական գործը «պատվիրված է, միգուցե որ ապրիլի 24-ին ընդառաջ կալանքի տակ պահելու համար»: Ապրիլի 13-ին կայացած դատական նիստից հետո Հայրապետյանն այս մասին ասել է լրագրողներին:

«Սկզբում փորձում էին ինձ ներքաշել Բաշնեֆտի մեջ, սակայն չստացվեց, հիմա էլ մի կին է եկել իր փաստաբանի հետ եւ հայտարարել, որ 5 տարի առաջ ինձ գումար է տվել՝ մամուլում ինչ-որ բան կազմակերպելու համար: Բայց ես ոչ այդ կնոջն եմ հիշում, ոչ ինչ-որ մեկից գումար եմ վերցրել»,- ասել է գործարարը:

Լեւոն Հայրապետյանի խոսքով՝ քննությունն իրականացնող քննիչները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ ապօրինի գործողություններ են կատարել:

Նշենք, որ ապրիլի 13-ին Հայրապետյանի գործն առանձնացվել է «Բաշնեֆտի» ընդհանուր գործից եւ մնացել է միայն Իզմեստեւից գումարների յուրացման դրվագը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ