News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ կուսակցության վիճակն այն աստիճան օրհասական է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ստիպված նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Զուրաբյանն իր կողմից տարածված նամակում նկարագրում է «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ վարչապետին 5 հարց ուղղում՝ հույս ունենալով, որ Աբրահամյանն իրեն աուդիենցիա կնշանակի, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, որովհետեւ գաղտնիք չէ, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն «Նաիրիտը» եւ նրա պարապուրդի մատնված կոլեկտիվը, այլ նաեւ ՀԱԿ-ն իր բոլոր տարածքային կառույցներով:

Սա այն նույն Լեւոն Զուրաբյանն է, ով դեռեւս մի քանի ամիս առաջ մերժում էր իշխանությունների հետ որեւէ շփում՝ հայտարարելով, որ հանցավոր իշխանություններին պետք է հեռացնել եւ ոչ թե նրանց ինչ-որ հարցեր ուղղել կամ նրանց հետ բանակցել:

Զուրաբյանը գիտի, որ «Նաիրիտի» հարցը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ, որ «Նաիրիտի» հետ կապված որոշ գործարքներ կնքվել են նրա անմիջական մասնակցությամբ կամ թողտվությամբ: Զուրաբյանին թվում է, ոևր եթե ինքը բարձրաձայնում է Աբրահամյանի երբեմնի քաղաքական հակառակորդի գործունեության հետ կապվող հարցեր, ապա դրանով շահում է նրա վստահությունը:
Լեւոն Զուրաբյանը բարձրացնելով «Նաիրիտի» հարցը, ըստ էության, գործարք է առաջարկում վարչապետին, առաջարկում է իր ծառայությունը նրա քաղաքական եւ այլ կարգի հակառակորդների դեմ պայքարում:
Իսկապես ցավալի է տեսնել ՀԱԿ-ի դեգրադացիան, մի կուսակցություն, որն ընդամենը մի քանի տարի առաջ հասարակությանն առաջարկում էր համակարգային փոփոխություններ, նոր որակի իշխանություն ունենալու հնարավորություն, այսր ուզում է ծառայության մտնել Հովիկ Աբրահամյանի մոտ՝ իր առօրյա կյանքն ու կենցաղը կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ