News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում բոլորն ապշած են 51-ամյա Հայկարամ Արամայիսի Գրիգորյանի սպանության լուրից: Ընտանիքն ապրում է Էջմիածնում, սակայն գրանցված է Արեւիկ գյուղում, որտեղ ունեն տուն, հողամաս:

Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սպանվածը երկու որդի ունի, մեկն ամուսնացած է, ապրում է ԱՄՆ-ում, վերջերս վերադարձել եւ կնքել է երեխաներին, մյուս որդուն էլ առաջիկայում պետք է նշաներ:

Գյուղապետը նշեց, որ տարիներ առաջ Հայկարամ Գրիգորյանը դատապարտվել է, ինչ-որ փողերի հետ կապված խնդիր է եղել՝ վիճաբանություն, նրա հայրը եղել է Էջմիածնի «ԳԱԻ» պետ, այժմ մահացած է, հորեղբայրը Արմավիրում դատավոր էր աշխատում: Այժմ առավել հայտնի է Հայկարամ Գրիգորյանի եղբայրը՝ Հայկազ Գրիգորյանը, ով Գառնիկ Ծատուրյանի փոխանցմամբ, մեծ բիզնեսներ ունի արտերկրում, օգնում էր բոլորին: Իսկ սպանվածը զբաղվում էր տարբեր գործերով, օգնում էր եղբորը բիզնեսների հարցում, գյուղատնտեսությամբ էր զբաղվում:

Գառնիկ Ծատուրյանն ասաց, որ Հայկարամ Գրիգորյանը շատ նորմալ, աշխույժ մարդ էր, բոլորի հետ շփվող, նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին` ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ  Գրիգորյանի  դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4»  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած: Նրա մարմինն ամբողջությամբ արյունոտ է եղել: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ