News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համառությունը, որով թուրքական կառավարությունն արգելում է իր իսկ քաղաքացիներին հիշատակել մեկ դար առաջ իրագործած հայերի բնաջնջումը, ի վերջո բախվում է Ֆրանցիսկոսի ազնվության եւ մաքրության հետ: Այս մասին գրում է La Repubblica-ն: 

Թերթը մասնավորապես, գրել է.

«Գրեթե բոլոր պատմաբանները համակարծիք են, որ 1915 թվականի զանգվածային տեղահանման ընթացքում սպանված կամ զրկանքներից մահացած մարդկանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը:

Հավասարապես անվիճելի է այն փաստը, որ մի ամբողջ ժողովրդի համակարգված կոտորածը վճռորոշ դեր խաղաց Ադոլֆ Հիտլերին ոգեշնչելու մեջ. անգամ ժամանակակից դարաշրջանում նրա համար իրական հնարավորություն ստեղծվեց արդյունաբերորեն ծրագրված բնաջնջմանը «վերջնական որոշում» տալու : 1951 թվականից սկսած, երկար քննարկումներից հետո, Միավորված Ազգերի Կազմակերպությունը որոշեց, որ նմանատիպ հանցանքները, որոնք նպատակ ունեն մի ամբողջ ազգաբնակչություն ֆիզիկապես ոչնչացնելու, պետք է բնորոշվեն «ցեղասպանություն» եզրույթով: Լվովի մի հրեա փաստաբան, մինչեւ  իր ընտանիքի անհետացումը Հոլոքոստի հորձանուտում, ստեղծեց «ցեղասպանություն» եզրը այն բանից հետո, երբ միջազգային հանրության կողմից հայերի ճակատագիրն անտարբերության մատնվեց: Լեմկինը տասնամյակներ շարունակ միայնակ եւ շատ սուղ միջոցներով պայքարեց միջազգային իրավունքով ցեղասպանության սահմանման եւ արգելման համար: Միայն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին արժանացավ ուշադրության այն բանից հետո, երբ այդ ողբերգությունը կրկնվեց ավելի մեծ մասշտաբով:

Ֆրանցիսկոս պապի ապաքաղաքականությունը եւ թուրքական իշխանությունների զայրացած արձագանքը հակադրություն են առաջացնում: Որպես ապացույց այն փաստի, որ պատմության վերքերն ինքնաբերաբար չեն բժշկվում, որ առավել ուժեղի պապենական օրենքն այլեւս բավարար չէ հաղթանակածների հիշողությունը թաղելու համար: Սարսափելի է Անկարայի զրպարտանքը համաձայն որի Բերգոլիոն գտնվում է քսաներորդ դարում Արգենտինայում հաստատված «հայկական լոբբինգի» ազդեցության տակ: Սա մի սովորական սխալ փաստարկ է` ուղղված զոհերի դեմ, որոնք չեն ընդունում լռությունը, որոնց ստորաբար վերագրվում է անհասկանալի իշխանություն եւ ամբարտավանություն:

Սակայն Ֆրանցիսկոս Պապի ապաքաղաքականությունը մերկացնում է նաեւ Միացյալ Նահանգների եւ համառ կառավարության ամոթալի ցինիզմը` ընդունելու մարդու իրավունքների առաջնային լինելը, երբ խաղարկվում է տնտեսական, ռազմական եւ աշխարհաքաղաքական շահը:

Բարեբախտաբար երեկ երեկոյան նախարար Ջենտիլոնին ծայրահեղ զգուշությամբ միջամտեց, որպեսզի շտկի տեղակալի սխալ պահելաձեւը, ով խստորեն քննադատել էր Ֆրանցիսկոսի խոսքերը: Հնարավոր է, որ իտալական կառավարությունը իր խաղաղ կյանքի համար հայոց ցեղասպանությունը զուտ որպես պատմական տարաձայնություն համարի: Վատ չէ մի երկրի համար, ինչպիսին մերն է, որ վերջերս է խորհրդարանական քվեարկությամբ ներկայացրել է պատմական ժխտման այդքան քննարկված հանցանքը:

Քաջատեղյակ ենք, թե որքան նուրբ է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների թեման, հատկապես այսօր, երբ Միջերկրածովյան ափերին ջիհադական հարձակում է բռնկված: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց մի վարչակարգի կողմից, որը ստանձնել էր ազգայնամոլությունը որպես հզորության, ուժի նոր քաղաքականություն` իր վախճանին մոտեցող իսլամական խալիֆայության փոխարեն, երբ արդեն թուլանում էր Ստամբուլի Սուլթանի դարավոր կայսերական գործառույթը:

Այսօր Էրդողանը կրկին հավակնում է վերականգնել Օսմանյան կայսրության պատրանքը: Ձախողելով որպես իսլամական նոր պետական մոդելների հենասյուն ներկայանալու փորձը` հիմնված Մահմեդական Եղբայրության արմատականության վրա, որոնք պարտություն կրեցին Եգիպտոսում եւ Թունիսում, Թուրքիայի նախագահը չի հրաժարվում սուննի իսլամի առաջնորդ դառնալու գաղափարից: Մինչեւ իսկ վարել է երկիմաստ հարաբերութուններ իսլամական պետությունների հետ, որոնք կարողացել են բավական երկար ժամանակ որպես թիկունք օգտագործել անատոլիական թերակղզին: Նաեւ անսովոր կոպտությունը, որով Անկարան արձագանքում է Ֆրանցիսկոսի խոսքերին, կարծես միտված է հայկական հարցը իսլամական եւ քրիստոնեական աշխարհի կրոնական հակադրության գործոնի վերածելուն:

Այս ծուղակն ընկնելուց խուսափելը մեզ պարտականություններից չի ազատում. պետք է ամուր պահենք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր արեւմտյան քաղաքակակրթությունը: Այն իր էությամբ  պատասխանատվություն է կրում ցեղասպանության զոհերի դիմաց: Ընդդիմանալով  բոլոր նրանց պահանջներին, ովքեր կցանկանային անամոթաբար ջնջել արյունոտ հիշողությունը, ինչպես նաեւ ցեղասպանությունն իր անունով կոչելով` Ֆրանցիսկոսի մաքուր եւ անկեղծ հզորությունը, իսկապես մի անպաշպան հզորություն է: Հռոմի եպիսկոպոսը կասկածի տակ է առնում պետական տրամաբանությունը, որով դարեր շարունակ առաջնորդվել է կաթոլիկ եկեղեցին: Այնուամենայնիվ սա ճշմարտության մի կոչ է, որից անգամ ամենաանխիղճ եվրոպական դիվանագիտությունը չի կարող փախչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ