News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է 143 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 7 տեղով բարելավելով դիրքը: Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ում:

ՀՏՖ-ի գնահատականներով՝ Սինգապուրը, Ֆինլանդիան եւ Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները եւ Նորվեգիան: Այս մասին հայտնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը հանդիսանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունը Հայաստանում:

2012-2015թթ.ցանցային պատրաստվածության ցուցիչի աճով Հայաստանն աշխարհում առաջատարն է՝ բարելավելով դիրքը 36  տեղով:

Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: ԱմենաԷական բարելավում գրանցվել է ազդեցության բաղադրիչում (+13 կետ): 

Նշենք, որ զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 143 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը:

Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի եւ Ղազախստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Ղրղզստանում (+20): Ադրբեջանը զիջել է իր դիրքերը (-8) այսպիսով էականորեն կրճատելով առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չի գրանցել։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ բավականին բարձր են։

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլ. մասնակցության ցուցչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին էր դասվում: Ուշագրավ առավելություններից է նաեւ կառավարության էլեկտրոնային ծառայությունների,  հեռախոսային կապի եւ համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները (համապատասխանաբար + 66, +112, +17) Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: 

Հայաստանի, ԱՊՀ երկրների, Ուկրաինայի եւ Վրաստանի ցանցային պատրաստվածության համաթվի եւ բաղադրիչների դինամիկան ներկայացված են ստորեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ