News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի խոսնակը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

«Եկող շաբաթ ինձ բախտ կվիճակվի լինել Թուրքիայում, այս անգամ՝ Ստամբուլում, որտեղ ես կմասնակցեմ Դարդանելի գործողություններին նվիրված  միջոցառումներին»,- ասել է Նարիշկինը Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գրեթե մեկ տարի շարունակվող Գալիպոլիի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի կարեւոր դրվագներից էր։ Այն Ատլանտի անդամներին ցանկալի արդյունքով չապահովեց, վերջիններս ցանկանում էին գրավել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցները։ Այս ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունեցավ գործողության համար, քանի որ դաշնակիցները իրենց զորքերը դուրս բերեցին Թուրքիայի տարածքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ