News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ոտքի', դատարանն է գալիս»  փաստագրական դրամայի պրեմիերան կկայանա ապրիլի 19-ին Մոսկվայի հայկական թատրոնում։ Այս մասին ասված է Ռուսաստանի  հայերի միության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ներկայացմանը կմասնակցեն  Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայտի դերասաններ։

Մասնավորապես խաղալու են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստներ Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Յուրի Նազարովը,Ալեքսեյ Շեյնինը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, Ալեքսանդր Կորշունովը, Սերգեյ Սիզոնտեւը։

Ներկայացմանը մասկանցում են նաեւ ՌԴ վաստակավոր արտիստներ Օլգա Կաբոն, Ալեքսանդր Սեմչեւը, Դանիլ Սպիվակովսկին, դերասաններ Գրիգոր Գյադուշյանը, Ալեքսանդր Տյուտինը, Իվար Կալինիշը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը։

Հանդիսատեսը կտեսնի նաեւ Մոսկվայի հայկական թատրոնի դերասաններ Անտոն Աֆանեսեւին, Արթուր Դիլանյանին, Զիտա Բադալյանին, Միքայել Արամյանին, Աիդա Կարապետյանին, եւ այլն։

Բեմադրող ռեժիսորն է Սլավա Ստեփանյանը, նկարիչը՝ Ալբերտ Աթոյանը, մոդելավորողը՝ Նելի Շահբազովան։ Պիեսում կհնչի Կոմիտասի, Ժան Բատիստ Լյուլլիի, Գուստավ Մալերի, Գի Կանչելիի երաժշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ