Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 350 լիտր ոգելից խմիչք: NEWS.am-ի թղթակցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ 2015թ-ի 1-ին եռամսյակում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարված կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև խուզարկությունների արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 350 լիտր ոգելից խմիչք: Ըստ այդմ՝ հայտնաբերվել և առգրավվել է 342 լիտր ինքնաշեն օղի (2014թ.` 135լ), 3 լիտր սպիրտ (2014թ.` 0.600 լ), 3 լիտր օղի (2014թ.` 2.950 լ), 1.5 լիտր կոնյակ (2014թ.` 0 լ):