News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը արժեզրկում է Համահայկական բանկի գաղափարը՝ նրան պարապուրդի մատնելով։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտնել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Նրա խոսքով՝ բանկը պետք է հանրությանը հաշվետու լինի։ Թղթի վրա Համահայկական բանկն արդեն մի քանի տարի աշխատում է, սակայն ոչ մի արդյունք չկա։ «Աստված տա, որ ես սխալվեմ։ Դա ուղղակի հերթական չաշխատող նախագիծը չէ։

Արժեզրկվում է հենց գաղափարը, որը նպատակ ուներ ներդրումներ գրավել արտասահմանում ապրող հայրենակիցներից ոչ միայն հանուն հայրենիքի, այլ պոտենցիալ շահավետ նախագծերով։ Այս գաղափարի արժեզրկումը նշանակում է քանդել Հայաստանը որպես ներդրումների վայր եւ թողնել այն միայն հանգստի  գոտի»,- հայտարարել է Մանասերյանը՝ նշելով, որ բանկի ճակատագրի մասին նա վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, սակայն պատասխան չի ստացել։ «Պատասխան պահանջողը պետք է հասարակությունը լինի, քանի որ հարցը բոլորին է վերաբերում»,- ասել է նա։

Այն դիտարկմանը, որ Հայաստանում դեռեւս մշակված չէ ներդրումային բանկինգի օրենսդրությունը, Մանասերյանը նշել է. «Մեր խնդիրը տեսնելն է, թե արվել է որեւէ քայլ եւ դրանից հետո միայն ուշադրություն դարձնել դետալներին։ Դա նույնն է, թե հայտարարես, որ առաստաղից վեր չես ցատկի, բայց անգամ չփորձես մագլցել»։

Հիշեցնենք, որ «Համահայկական բանկ» ԲԲԸ-ն բացվել է 2011թ. սեպտեմբերին, սակայն նրա մասնակցությամբ որեւէ ներդրումային ծրագիր չի իրականացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ