News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա մասնավորապես ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նշենք, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը հռչակել ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ