News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Խանջյան 35 շենքի բակում ծառերի տակ մարտի 26-ից խճաքար են լցրել, որը սովորաբար արվում է՝ ծառերն արհեստականորեն չորացնելու նպատակով: NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ շենքի բնակիչները պատմեցին, որ բակում այս 3 ծառն են միայն:

«Մտավախություն ունենք, որ խճաքարը լցրել են՝ ծառերը չորացնելու եւ այդ տարածքում շինարարություն անելու համար»,- ասացին բնակիչները:

Թե ով եւ ինչու է խճաքարը լցրել ծառերի տակ, բնակիչները չգիտեն: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանը հայտնեց, որ կատարված տեղազննությամբ պարզվել է, որ Խանջյան 35 շենքի բակում թվով 3 ծառերի տակ անհայտ անձի կողմից լցվել է խճաքար, որը ծառերի կենսունակության անկման չի կարող հանգեցնել: «Սակայն հետագա ապօրինի աշխատանքներից խուսափելու նպատակով համապատասխան գրությամբ վարչությունը դիմել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հանձնարարական տրվի համապատասխան ստորաբաժանմանը տարածքում սահմանելու հսկողություն»,- ասված է պատասխանի մեջ:

Տպել
Ամենաշատ