Ապրիլի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գեղամ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 10-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է 27-ամյա Սոս Գ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն: