News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի տնօրեն Իսրայել Սարգսյանը (Իսո), որը մեղադրվում է քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ, նրա հետ ոչ մի թշնամություն չի ունեցել, ավելին` լավ հարաբերությունների մեջ է եղել: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս նշեց ֆեդերացիայի փոխտնօրեն, գործով վկա, Տիգրան Ավետիսյանը:

«Տանն էի, Իսոն զանգեց, ասեց՝ Թեւոսիկի ախպորը` Արթուրին են խփել: Գնացի, մեքենայով Իսոյին վերցրի, գնացինք հիվանդանոց, հետո Արթուրենց տուն: Փետրվարի 3-ին, Իսոյի ու Արմանի հետ գնացել էինք Փարաքար ավտոմասեր գնելու, հասել էինք Պրոսպեկտի փակ շուկա, ոստիկանները մեքենայիս համարը արտասանեցին, ասեցին՝ քաշի աջ, կանգնի, հետո երեքիս տարան բաժին: Մեքենայիս զննությունից հեռախոս հայտնաբերեցին, որը Իսոյի մոտ երբեք չեմ տեսել: Իսոյի մոտ երբեք զենք չեմ տեսել, գիտեմ, որ ֆեդերացիայից հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, բայց չգիտեմ՝ ումն է եղել»,- ասաց Տիգրան Ավետիսյանը:

Մեղադրող Արմեն Փանոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որում վերջինը նշել էր, որ հայտնաբերված հեռախոսը միայն Իսրայել Սարգսյանին կարող էր պատկանել: Նշենք, որ ըստ քննչական մարմինները Տիգրան Ավետիսյանի մեքենայում հայտնաբերված հեռախոսի միջոցով Իսրայել Սարգսյանը կապ է պաշտպանել Մովսես Ներսիսյանի հետ, որին, ըստ մեղադրանքի, պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա սպանել է:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին զայրացրեց վկա Տիգրան Ավետիսյանի ցուցմունքը, որում վկան չհիշեց, թե ոստիկանները իրենց խուզարկելիս ինչ էին փնտրում:

«Տիկո, երբ մեզ բռնեցին, մեզնից ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին ման գալիս ոստիկանները, չէին հարցնու՞մ` ու՞ր ա զենքը»,- վրդովված ասաց ամբաստանյալը` հայտարարելով, որ իր դեմ շինծու եւ ենթադրությունների վրա հիմնված մեղադրանք են առաջադրել:

Վկա Արման Մխիթարյանը, որը ֆեդերացիայի անվտանգության աշխատակիցներից է, եւս պատմեց, որ փետրվարի 3-ին`ձերբակալության օրը, երեքով են եղել եւ դեպքից առաջ իրենք բացի գործնական պլաններից, որեւէ այլ «գործերի» մեջ չեն եղել:

Տուժող Արթուր Սաֆարյանի հարեւաններ Նազիկ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը եւ Աննա Ավագյանը դատարանում ցուցմունք տվեցին՝ նշելով, որ սպանության օրը իրենք տանն են եղել, ձայներ են լսել, մտածել են` հրավառություն է եղել, հետո դուրս են եկել, իմացել են` իրենց հարեւանին են սպանել, որին սակայն, չեն ճանաչում:

Գործով մյուս վկաները կհարցաքննվեն ապրիլի 30-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ