News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական կապիտալ դաշնակիցներին զսպելու համար։ Այս մասին ամերիկյան SPIN հեղինակավոր երաժշտական ամսագրին տված հարցազրույցում ասել է System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության մասին։

«Մենք հնարավորություն ենք ստացել 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում ելույթ ունենալ Հայաստանում, եւ մենք այս հնարավորությունը կօգտագործենք, որպեսզի մարդկանց պատմենք այդ վայրագությունների, Թուրքիայի ամոթալի ժխտողական քաղաքականության եւ անցյալի հանցագործությունները վերհանելու անհրաժեշտության մասին։ Ժամանակը ցույց է տվել, որ Նյուրնբերգյան դատավարությունը, ՄԱԿ-ի կոնվենցիան եւ բազմաթիվ քաղաքական հանձնախմբերը բավարար չեն ցեղասպանությունները կանխելու համար։ Չկա որեւէ գործող մեխանիզմ, որը թույլ կտա նման ռեժիմը մեկուսացնել դաշնակիցներից։ Դեռ շատ անելիքներ կան»,- ասել է Սերժ Թանկյանը։

Սերժ Թանկյանը նշել է, որ իր ընտանիքը քաղաքականացված չի եղել, եւ ինքը քաղաքական ակտիվիստ է դարձել «ԱՄՆ-ի հայտնի ժողովրդավարության կեղծավորության արդյունքում», երբ ԱՄՆ-ը սկսել է օգտագործել Ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ Թուրքիայի հետ հարաբերություններում. «Դա բացեց իմ աչքերը աշխարհում կատարվող մյուս անարդարությունների վրա»։

Թանկյանը նաեւ նշել է, որ Թուրքիան իր լծակները եւ փողերը  ծառայեցնում  է ժխտողականությանը՝ խուսափելով փոխհատուցման, այդ թվում՝ զոհերի կորցրած սեփականությունը վերադարձնելու պատասխանատվությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ