News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկահայ գրող, բեսթսելլերիների հեղինակ Քրիս Բոհջալյանի՝ «The Washington Post»-ում հրապարակված հոդվածը:

Սա հնչում է որպես գիշերային թոք-շոուի հումորային նախաբան. «Անցալ կիրակի Քիմ Քարդաշյանի եւ Հռոմի Պապի մասին հաղորդում էին գլխավոր նորություններում»:

Բայց սա ծիծաղի առիթ չէ: Քարդաշյանն ու Հռոմի Պապն օրերս վերնագրերում հայտնվեցին շատ սուր, հզոր կերպով: Խաղի կանոնները կփոխի այն, եթե ես խոսեմ որպես հայկական ծագմամբ ամերիկացի եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդ: Անցյալ շաբաթ Քարդաշյանը՝ հայկական ծագմամբ ամենահայտնի ամերիկուհին, ամուսնու՝ Քանիե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ, Երեւանում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ կիրակի երեկոյան Քանիեն անվճար համերգ տվեց քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճի հարեւանությամբ:

Նույն կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապը Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը «ցեղասպանություն» անվանեց: Հիմա հույս ունեմ, որ նախագահ Օբաման կհետեւի նրանց օրինակին եւ, վերջապես, կօգտվի հնարավորությունից, որպեսզի իրականացնի 2008 թվականի իր նախընտրական խոստումը եւ նույնը կանի: Քանի որ յոթ տարի շարունակ նա քաղաքականությունն արդարությունից վեր է դասում՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից: Վերջին 100 տարիներին թուրքական առաջնորդները փորձում են ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ կեղծելով պատմությունը, չնայած Ցեղասպանության հետազոտությունների միջազգային ասոցիացիան միաձայն այն ցեղասպանություն է կոչում:

Սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման սատարել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին: Սակայն վերջին վեց տարիներին, լինելով նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին նա «ցեղասպանություն» բառի համարժեքն է գտնում՝ Թուրքիային չնեղացնելու համար:

Բայց դա նրան չօգնեց: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի արտոնելու «Ինջիրլիք»-ի ԱՄՆ ավիաբազայից ամերիկյան ռազմական չվերթները՝ ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար: Սեւ շուկայում ԻԼԻՊ-ի վաճառած նավթն անցնում է Թուրքիայով: Այս երկիրն այնքան է ճնշում լրագրողներին, ու «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» մամուլի ազատության վարկանիշում Թուրքիային 149-րդ տեղն է սահմանել:

Երբ քրիստոնեական կրոնի առաջատար առաջնորդն ու ամենահաս Քարդաշյանը ոտքի են կանգնել՝ հաշվետվության պահանջով, աշխարհը, այդ թվում՝ մեր երկիրը, պետք է ճանաչեն այդ չարագործությունը եւ դատապարտեն այն: Հույս ունեմ, որ նախագահը կհաստատի, որ բարոյական պետական գործիչ է, եւ կասի այն, ինչը չի ասվել, նույնպիսի քաջություն կդրսեւորի, որը ցույց տվեց Հռոմի Պապը, եւ մեր ողբերգությունը կկոչի իրական անունով՝ ցեղասպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ