News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Կաստր քաղաքում վանդալները չորեքշաբթի ավելի քան 250 գերեզման են պղծել: Քաղաքապետ Պասկալ Բյուժիի խոսքով, հիմնական տուժել են քրիստոնյաների շիրիմները:

«Դրանցից հանել են խաչերը, կոտրել են մի քանի շիրմաքար»,- ասել է քաղաքապետը: Ոստիկանության տվյալներով, վանդալները որեւէ գրություն չեն թողել, որը կարող էր վկայել նրանց քաղաքական հայացքների մասին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տարի սա Ֆրանսիայում գերեզմանների պղծման երրորդ խոշոր դեպքն է: Փետրցարին վանդալները վնասել էին Տրասի Սյուղ Մեղ բնակավայրի քրիստոնեական գերեզմանոցի շիրիմները: Նույն ամիս դեռահասների խումբը վնասել էր նաեւ Էլզասի հնագույն հրեական գերեզմանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ