News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոչ մի ցեղասպանություն իր մասշտաբներով չի հավասարվի Շոայի (Հոլոքոստ) հետ, բայց եթե հրեաները ասեն, թե մյուս հանցագործությունները ոչինչ չեն նշանակում, ապա նրանց կվարակի խղճի հիվանդությունը եւ նրանք աշխարհին այլեւս չեն կարող ասել ճշմարտությունը։ Այս մասին Washington Post թերթում լույս տեսած հոդվածում գրել է Նյու Ջերսի նահանգի Բայոննա քաղաքի Բեթ Ամ սինագոգի առաջնորդ Ջեֆրի Սաքլինը։  NEWS.am –ը ձեզ է ներկայացնում այդ հոդվածը։

«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Հենց այդ մասին հայտարարեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը՝ ի դժգոհություն թուրքական կառավարության, որը հետ կանչեց Վատիկանից իր դեսպանին։ Ավելին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելը հավասար է իսլամաֆոբիայի, եւ որ այդ հայտարարությունը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաանպատասխանատու իսլամաֆոբ հայտարարությունների շարքում։

Իսկ ինչու՞ պիտի այդ մասին խոսեն հրեաները։ Որովհետեւ երբ մենք նայում ենք հայերին, մենք կարծես թե մեզ ենք տեսնում հայելու մեջ։ Օսմանյան կայսրության մայրամուտին հայերին թուրք հասարակության մեջ օտար տարր էին համարում։ Այսինքն՝ նրանց նայում էին այնպես, ինչպես ժամանակին հրեաներին։Ինչպես հրեաների դեպքում, հայ քրիստոնյաների գոյության հետ  էլ Օսմանյան կայսրությունը չէր կարողանում հաշտվել։ Հրեաների նման հայերը նույնպես առավել կիրթ էին, բարեկեցիկ, ուրբանիզացված։ Ինչպես Գերմանիան էր քննարկում հրեաների հարցը, այնպես էլ Թուրքիայում խոսում էին հայկական հարցի մասին։

Թուրքական բանակը բնաջնջեց 1.5 մլն հայ։ Երբեմն  նրանք բռնի կերով հայ կանանց եւ երեխաներին պարտադրում էին իսլամ ընդունել։ Թուրքերը թերթում էին իսպանական ինկվիզիցիայի գրառումները ու կյանքի էին կոչում մոռացած կտտանքները։ Եփրատ գետը նետած հայերի դիակներից գետի հունը փոխվել էր  հարյուրավոր մետրերով։ 

ԱՄՆ-ում թերթերը աղաղակում էին ժողովրդի ոչնչացման մասին։ Միայն 1915թ. New York Times-ը Հայոց ցեդասպանության մասին 145 հոդված էր հրապարակել ։ Ամերիկացիները հավաքել էին ավելի քան 100 մլն դոլար հայերին օգնելու համար։Ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ, դիվանագետներ, մտավորականության ներկայացուցիչներ եւ սովորական քաղաքացիներ կոչ էին անում միջամտել։ Սակայն ոչնչ տեղի չունեցավ։

Հայերը ցեղասպանությունն անվանում են ՄԵծ Եղեռն։ Նրան վիճակված էր դառնալ մյուս ցեղասպանությունների եւ էթնիկ զտումների մոդելը։ Նա նախատիպ դարձավ նացիստների համար ոչ միայն ցեղասպանություն իրականացնելու, այլ նաեւ դրա հիշողությունը մաքրելու համար։ «Ո՞վ է այսօր խոսում Հայոց ցեղասպանության մասին»,- հայտարարում էր Հիտլերը։  Երբ 1915թ. Քուրդ Բելեն գյուղի քահանա 85-ամյա Խորեն Համբարձումյանը 800 հայ ընտանիքների հետ, հետեւելով թուրքական կառավարության հրամանին, լքում էր հայրենի գյուղը, հարեւան թուրքերը ծաղրում էին նրան՝ հարցնելով . «Խաղաղություն քեզ, ծերու՛կ, այսօր ո՞ւմ ես թաղում»։ Ծեր քահանան պատասխանեց. «Աստծուն, Աստված մահացել է, եւ մենք շտապում ենք նրա թաղմանը»։

Շոայի ժամանակ հրեաները դիմում էին Աստծուն. «Օ՜ Աստված, ինչպե՞ս Դու կարող էիր նման բան անել մեզ հետ, Քո կտակարանի ժողովրդի հետ»։ Ցեղասպանությունից հետո հայ աստվածաբանները դիմում էին աստծուն. «Օ՜, Աստված, ինչպե՞ս Դու կարող էին նման կերպ վարվել մեզ հետ, չէ՞ որ մենք առաջինն էինք, որ ընդունեցինք քրիստոնեությունը»։  Որոշ հայերը մեջբերում էին Սոդոմի եւ Գոմորի պատմությունը եւ հարցնում. «Մի՞թե չգտնվեց անգամ 50 հազար  հայ, որոնց պետք էր փրկել»։ Շոայից հետո հրեաները բացականչում էին. «Մենք, հավանաբար, մեղանչել էինք։ Աստված նացիստներին ուղարկեց մեզ պատժելու»։ Հայերն ասում էին. «Աստված մեզ թուրքերի միջոցով պատժեց»։

Հանդգնություն չէ՞ խոսել այս մասին, երբ հրեաները նշում են Հոլոքոստի հիշատակի օրը եւ համակենտրոնացման ճամբարների գերիների ազատագրման 70-ամյակը։ Որոշ հրեաներ չեն ցանկանում մյուսներին ցեղասպանություն գաղափարին մոտ թողնել՝ ասելով. «Այն, ինչ Թուրքիայում եղավ, նույնը չէ, ինչ Հոլոքոստը»։ Այո, սակայն դրա մասին խոսելն արդարացի չէ։  Ոչ մի ցեղասպանություն Շոայի հետ համեմատելի չէ։ Ցեղասպանությունները տարբեր են եղել։  Ավելին, հայոց Մեծ Եղեռնի էությունն իսկ այլ էր։ Հրեաներին ջարդում էին ողջ Եվրոպայով  մեկ, որտեղ որ նրանք ապրում էին։  Իսկ հայերը Հայաստանի սահմաններից դուրս համեմատաբար անվտանգության մեջ էին գտնվում։ Հակասեմականությունը բարոյական հիվանդություն է, իսկ «հակահայկականություն» երեւույթ՝ որպես այդպիսին, համաշխարհային գիտակցության մեջ չկա։

Բայց եթե հրեաները թույլ չտան աշխարհին Հոլոքոստը համեմատել այլ ցեղասպանությունների հետ, ապա նրա կարեւորությունը աշխարհի համար կմարի։  Եվ երբ դա տեղի ունենա, բարոյական առումով հրեաների լեզուն կպապանձվի, եւ  նրանք կկորցնեն աշխարհին ճշմարտությունն ասելու կարողությոսնը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ