News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ին բորսայի սակարկությունների արդյունքում ոսկու գինը տատանվում է դոլարի դիրքերի թուլացման եւ ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնին։ Այս մասին վկայում են բորսայի տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը էժանացել է 0.6 դոլարով եւ կազմել մեկ ունցիայի դիմաց 1200.7 դոլար։ Ընդ որում, նախկինում ֆյուչերսները դրական աճ էին ցուցադրում։ Արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկացել էին 0.92 տոկոսով՝ կազմելով ունցիայի դիմաց 16.31 դոլար։

ԱՄՆ դոլարը համաշխարհային արտարժույթների նկատմամբ թուլացրել է իր դիրքերը ԱՄՆ առեւտրի նախարարության վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։ Մարտին ԱՄՆ-ում մեծածախ վաճառքի ծավալները աճել է 0.9 տոկոսով։ Այս ցուցանիշը կանխատեսած արդյունքից ավելի ցածր է, քանի որ վերլուծաբանները 1 տոկոսանոց աճ էին ակնկալում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ