News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ողջունեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի արած հայտարարությունը եւ Թուրքիային կոչ արեց ճանաչել 1915թ. Օսմանյան Թուրքիայում կատարվածը Ցեղասպանությունը։ Դրանով իսկ Եվրախորհրդարանը կանգնում է Հռոմի Պապի թիկունքին՝ իր կողմից եւս հաստատելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ նրա արած հայտարարությունը։ Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի։ Թուրք նախագահն անգամ նիստից առաջ արդեն ասել էր, որ ինչ որոշում էլ խորհրդարանը կայացնի, դա իր մի ականջից մտնելու է, մյուսից դուրս գա։ «Երբեք եւ ոչ մի անգամ Թուրքիայի համար հնարավոր բան չի լինի դա ճանաչելը եւ այդ մեղքը իր վրա վերցնելը»,- ասել էր Էրդողանը Anadolu գործակալությանը։

Նշենք, որ ապրիլի 15-ի երեկոյան Բրյուսելում  Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ էր ընդունել, որով Թուրքիային կոչ էր արել 1915թ. վայրագությունները  ճանաչել որպես ցեղասպանություն, առերեսվել անցյալի հետ եւ ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ