News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2015-16 ուսումնական տարում ասպիրանտների համար 140 առկա տեղ է հատկացվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ եւս 239 անվճար տեղ կլինի հեռակա ասպիրանտուրայի համար: 24 ասպիրանտական տեղ նախատեսված է միջազգային պայմանագրերի հիման վրա:

Բացի այդ, Երեւանի պետական բժշկական համալսարանի օրդինատուրայում կբացվի 95 տեղ, եւս 7 տեղ կբացվի ՊՆ պատվերով:

Դոկտորանտուրայում կբացվի 14 անվճար տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ