Հայաստանն Արցախին 20 մլն դոլարի վարկ կհատկացնի: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել իր այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում: Վարկը կտրամադրվի 2015 թվականի երկրորդ եռամսյակում:
Վարկի մարմարն ժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Հիմնական գումարի մարումը կսկսվի 2016-ի մարտի 25-ից, իսկ տոկոսների մարումը՝ 2015-ի հունիսի 25-ից:
Նշենք, որ եթե նախկինում Հայաստանը ԼՂՀ-ին արտոնյալ վարկ էր տրամադրում, ապա հիմա վարկի պայմանները մոտ է շուկայականին: