News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիում մարտի 28-ին «Հիմնադիր Խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությունից հետո համապատասխան անձինք պատասխանատվության են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Նա հայտնեց, որ աշխատանքից ազատվել են երկու անձ, այդ թվում բաժնի պետի ծառայության գծով տեղակալը, որը պատասխանատուն էր այդ օրվա կարգ ու կանոնը պահպանելու համար։

Լրագրողների հարցին, թե արդյոք Վարդան Նադարյանի աշխատանքից ազատվելը որեւէ կապ ունի տվյալ դեպքի հետ, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նադարյանը կապ չունի դրա հետ։ Ոստիկանությունում պարբերաբար կադրային փոփոխություններ են տեղի ունենում»։

Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի»՝ մարտի 28-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Գյումրիում դանակահարվել էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Ապրիլի 4-ին կալանավորվել է Կամո Խաչատրյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ