Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում, այրվում են բեռնատար ավտոմեքենայի անվադողերը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.27-ին, մարվել՝ 12.32-ին:
Այրվել են «SNT» ՍՊԸ-ին պատկանող «Ման» մակնիշի 559 L S61 համարանիշով (վարորդ Ծ. Ճ.) բեռնատար կցորդի անվադողերից երեքը մասամբ, մեկը՝ ամբողջովին: