News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձեւի վերաբերյալ:

Նախարարը մասնավորապես նշել է. «Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որեւէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։

Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի՝ շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը։

Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել։ Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձեւ ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա։

Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը։

Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման, եւ կավելացնեի՝ միջազգային հանրության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ