Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է ազգային թիմում անցկացրած ժամանակահատվածի եւ ակումբային գործերի մասին:
Արտյոմ, դու հասցրեցիր մի քիչ աշխատել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: Ի՞նչ կասես նրա մասին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բեռնար Շլանդին, որ հենց նա ինձ հնարավորություն տվեց հանդես գալ ազգային հավաքականում: Այս կարճ ժամանակահատվածում շատ բան եմ սովորել նրա մոտ:
Կարծիք կա, որ դու պետք է խաղադաշտ դուրս գայիր ալբանացիների դեմ արտագնա խաղում: Ըստ քեզ՝ կկարողանայի՞ր հաջող հանդես գալ այդ լարված խաղում:
Խաղից հետո հեշտ է ասել՝ ում, երբ և որտեղ էր պետք դուրս բերել: Իհարկե, ես շատ էի ցանկանում դուրս գալ խաղադաշտ և օգնել թիմին և, իհարկե, իմ մեջ ներուժ էի զգում: Բայց այդ պահին մարզիչը որոշեց վարվել այլ կերպ: Ես հարգում եմ նրա որոշումը և շնորհակալ եմ նրան թիմի կողքին գտնվելու հնարավորության համար: Ցավոք, պարտվեցինք այդ խաղում, բայց ժամանակն է մոռանալ դա: Առջևում Պորտուգալիայի հետ հանդիպումն է:
Շատ է խոսվում թիմի ֆիզիկական պատրաստվածության մասին: Կարծո՞ւմ ես, որ վատ կամ լավ մարզավիճակը կախված է ֆուտբոլիստների ակումբային կարիերայի հետ, թե՞ հավաքականում աշխատանքն էլ մեծ դեր ունի:
Հավաքականի մարզիչի համար հեշտ չէ. նա միայն մի քանի օր ունի թիմին կարևորագույն խաղերին պատրաստելու համար, այդ պատճառով չափից ավելի ծանրաբեռվածության մասին խոսք գնալ չի կարող: Կարծում եմ՝ ամեն ֆուտբոլիստ պետք է ինքը պահի իր լավ մարզավիճակը, անկախ նրանից՝ ակումբում ստանում է մշտական խաղաժամանակ, թե՝ ոչ: Չնայած դա շատ դժվար է:
Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու շանսեր գրեթե չունի: Ինչի՞ վրա է պետք աշխատել առաջիկա չորս խաղերում:
Այո, շանսերը շատ քիչ են, բայց կարծում եմ՝ պետք է շարունակել պայքարել: Կարծում եմ, որ հիմա մենք ավելի վստահ կխաղանք և ցույց կտանք մեր խաղը, քանի որ մեզ ճնշող բան չի լինի:
Հայաստանի հավաքականին հաջողությո՞ւնն էր լքել այս ընտրական փուլում, թե՞ սպորտում չկա բախտ հասկացություն:
Սպորտում հարյուր տոկոսով կա բախտի գործոնը: Բայց, եթե մենք պարտվել ենք այն խաղերում, որոնցում առջեւում էինք հաշվի մեջ, ապա խնդիրը միայն հաջողության մեջ չէ: Դա նշանակում է՝ ֆուտբոլիստները մինչև վերջ չաշխատեցին ու թուլացան ժամանակից շուտ:
Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Champions League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Ինչպե՞ս են գործերդ «Ցյուրիխում»: Ստանո՞ւմ ես բավականաչափ խաղաժամանակ:
Ինձ մոտ ամեն բան լավ է: Արթուր Պետրոսյանի շնորհիվ իմ ադապտացիոն փուլը ավելի արագ է անցնում: Պրակտիկայի հետ նույնպես ամեն բան լավ է, բայց, ցավոք, վերջին երկու խաղերում ինձ չհաջողվեց մարզիչին շնորհակալություն հայտնել վստահության համար:
Ինչպե՞ս կգնահատես քո մեկնարկը թիմում:
Չորս խաղերում ես կատարել եմ միայն մեկ գոլային փոխանցում, այն էլ՝ պարտված խաղում: Դրա համար կցանկանայի, որ ավելի լավ լիներ:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football