News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին: Հանրապետության նախագահը Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի եւ ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեներում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 1» շենքային համալիրի տիպային բնակարաններ, այնուհետեւ ծանոթացել է հարակից տարածքում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 2» համալիրի նախագծերին ու մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին:

Ավան վարչական շրջանում եւս Սերժ Սարգսյանին ներկայացրել են նույն բնակապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող «Ավան 4» եւ «Ավան 5» բնակարանաշինական ծրագրերի ընթացքը:

Շուկայականից ցածր գներով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տարբեր բնագավառների երիտասարդ մասնագետների՝ դասախոսների եւ գիտաշխատողների, լրագրողների, հանրակրթական դպրոցների մանկավարժների, բժիշկների եւ մարզիկների, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների ու արվեստագետների, բանկային համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտների, Մատենադարանի ու ազգային պատկերասրահի երիտասարդ մասնագետների, պետական ու համայնքային ծառայողների համար կառուցվող բազմաբնակարանային-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրների բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 38.315.056.828 ՀՀ դրամ, իսկ կառուցվող բնակարանների ընդհանուր քանակը՝ 1795:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ