News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության ընթացքում կրոնական հողի վրա իրագործված առաջին զանգվածային կոտորածն է: Այս մասին գրում է Ֆրանսիայի արեւելյան Ուլլեն քաղաքի «Oullins Patriote» պարբերականը:

Երբ նացիստները հետապնդում եւ սպանում էին հրեաներին, իսկ կարմիր կխմերները տեղահանում էին սեփական ժողովրդի ներկայացուցիչներին, կրոնը երկրորդական դեր ուներ: Եթե, իհարկե, չհաշվենք, որ իրենց նմաններին ոչնչացնելու համար միավորումն ինքնին կրոնական աղանդի է նմանվում:

Իսկ 1915 թվականին ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մի հանրության կողմից մեկ այլ հանրության ոչնչացման փորձն արվում էր այն պատրվակով, որ վերջիններն այլ Աստծո են հավատում: Առաջին անգամ մարդիկ սկսեցին սպանել կանանց, երեխաների, ծերերի եւ տղամարդկանց՝ հանուն միասնական Աստծո:

Ինչպես եւ Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում, Քենիայում եւ այլ երկրներում, ըստ էության՝ հիմնականում մահմեդական երկրներում, լավագույն դեպքում, վերանում է այլ կրոնների ազատությունը, վատագույն դեպքում՝ մահ է սպառնում նրանց, ովքեր «ուղղահավատ» չեն:

Մեր օրերում դժվար է օրինակ գտնել, երբ «անհավատներն» այլոց սպանեին կամ կտտանքների ենթարկեին հանուն Քրիստոսի կամ Բուդդայի... Ի վերջո, հենց իրենք են անհավատներ:

Այդ սպանություններն ու տանջանքներն արժանի են «ցեղասպանություն» կոչվել միայն այն պատճառով, որ դահիճները սուր էին բարձրացնում միայն Աստծո անունով, որի փոխանորդն են համարում իրենց երկրի վրա...

Մենք (Ֆրանսիան - խմբ.) նույնպես մասնակից ենք եղել նման հանցագործությունների: Ալժիրում, որտեղ ազատագրողների անվան ներքո սպանում էինք՝ դեմքով դեպի Մեքքան: Իսկ նրանց շրջանում, որոնք սպանում են հիմա, արդյո՞ք չի հնչում «Ալլահ Աքբար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ