News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Նյու Յորքի բնակիչը պատահաբար այրել է իր ավտոմեքենան՝ փորձելով ազատվել փայտոջիլներից։ Այս մասին գրում է The New York Post-ը:

44-ամյա Սքոթ Քեմերին իր ծանոթի խորհրդով մեքենայի սրահի մեջ ալկոհոլ է լցրել, որը պետք է օգներ դուրս մղել միջատներին։ Այնուհետեւ նա նստել է մեքենան եւ որոշել է ծխել։ Արդյունքում այն միջոցը բռնկվել է։

Քեմերիին հաջողվել է դուրս պրծնել ավտոմեքենայից, սակայն մարմնական վնասվածքներ է ստացել եւ ուղղաթիռով տեղափոխվել Սթոունի-Բրուք համալսարանի հիվանդանոց։

Lenta-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում, King Kullen առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում։ Բացի Քեմերիի մեքենայից, որը տղամարդը վարձույթով էր վերցրել Ֆլորիդայում, ամբողջությամբ այրվել են հարեւանությամբ կայանված եւս 2 մեքենաներ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ կսահմանվի վարորդի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ