News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի փողոցում այսօր՝ ապրիլի 16-ին, մեկնարկեց «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինարարությունը։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
«Այսօր մենք սկիզբ ենք դնում բազմաֆունկցիոնալ ուսումնամարզական համալիրի կառուցմանը: Համալիրը կկառուցվի ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, կունենա մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ժամանակակից մարզասրահներ: Մենք ցանկանում ենք, որ սերունդը առողջ, ուժեղ մեծանա: Այս համալիրը «Գազպրոմ Արմենիայի» ներդրումն է երիտասարդ Հայաստանի Հանրապետության ապագայում»,- ասաց Ալեքսեյ Միլլերը:
Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացնի «Գազպրոմ» ԲԲԸ-ն։ Համալիրի ընդհանուր մակերեսը կլինի  31 841 քմ: Համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:
Տարածքում քաղաքապետարանի կողմից կկառուցվի նաեւ 5500 քմ մակերեսով պուրակ, ինչը դժգոհություն է առաջացրել հարակից շենքի բնակիչների շրջանում։  
Նշենք, որ անցած տարվա մարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եղել էր նշված տարածքում, ներկայացրել պուրակի բարեկարգման նախագիծը, ըստ որի՝ 23 հազար քառակուսի մետր տարածքի վրա պետք է խաղահրապարակներ, զրուցարաններ կառուցվեին, կանաչապատում իրականացվեր։ Քաղաքապետարանը խոստացել էր աշխատանքներն ավարտել մինչեւ այս տարվա մարտի 1-ը։ Անցած ամիս քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե քաղաքապետը կատարելու է իր խոստումը, ուղղակի այն հետաձգվում է «Գազպրոմ-Արմենիայի» կողմից մանկապարտեզի եւ դպրոցի շինարարական աշխատանքների պատճառով։ Իսկ այսօր պարզվում է, որ տարածքի ահռելի մասը օտարել են «Գազպոմ-Արմենիային» ուսումնամարզական համալիր կառուցելու համար՝ կանաչ տարածքին թողնելով ընդամենը 5,5 հազար քառակուսի մետր, ընդ որում, որեւէ խաղահրապարակ հնարավոր չէ կառուցել շրջակայքի մի քանի տասնյակ շենքերի բնակիչների համար։
Այդ կապակցությամբ, հարակից շենքերի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին արել՝ իրենց բնակարանների պատշգամբներում «Վաճառվում է» պաստառներ կախելով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ ինքն ի սկզբանե խոստացել է 5000 քմ մակերեսով տարածքի վրա պուրակ կառուցել, այժմ այդ տարածքը ոչ թե կրճատվել, այլ ավելացել է  500 քմ-ով: Նա նաեւ հավաստիացրեց, որ պուրակը կառուցվելու է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ