News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրու «Մոր եւ մանկան»հիվանդանոցում ապրիլի 14-ին մահացած  6 ամսական Նարե Դավթյանի ծնողները չեն հավատում, որ իրենց երեխան բնածին հիվանդություն է ունեցել՝ հիդրոցեֆալիա, ինչի հետեւանքով, ըստ բժիշկների, մահացել  է երեխան։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի հայրը` Արմեն Դավթյանը:

«Մենք տեղյակ չենք եղել, որ երեխայիս մոտ բնածին հիվանդություն կա»,- ասաց Արմեն Դավթյանը:

Արմեն Դավթյանի խոսքով՝  6 ամսական փոքրիկի ինքնազգացողությունը ապրիլի 14-ի  առավոտյան վատացել է եւ իրենք երեխային արագ տեղափոխել են հիվանդանոց:

«Առավոտյան երեխան հազացել է, ինչ որ հազալուց բերանից փրփուր է  եկել, ինձի ձեն տվավ  կինս, ելանք, բերանը սրբեցինք ու բերեցինք հիվանդանոց, մայրն էլ հիվանդանոցում էդպես ներկայացրել է, բժիշկները երեւի մտածել են երեխայի մոտ էպիլեպսիա է  ու  էպիլեպսիայի դեմ են բուժել, բայց մենք ասեցինք, որ երեխայի մոտ էդ հիվանդությունը չկա, իրանք սխալ բուժում են նշանակել, դրա համար երեխան չի դիմացել ու սիրտը կանգնել է»,- ասաց երեխայի հայրը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջության մասին ծնողներին տեղյակ պահել են եւ ասել, որ նրա մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա՝ ողնուղեղային  հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի  հեղուկ պարունակող տարածությունների մեծացում, ինչն էլ  մահվան պատճառ է հանդիսացել։

«Այդ երեխան լավ հետազոտված երեխա է եղել, ծնողներին էլ բժիշկները տեղյակ պահել են՝ ինչպես է նրա վիճակը, եթե իրենք մտածում են, որ բժիշկների սխալն է, թող դիմեն  փորձագետներին, իրավապահներին, վերջապես պարզվի՝ կա արդյոք բժշկի մեղավորությունը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Երեխայի ծնողները դժգոհում են նաեւ բժիշկների անտարբեր վերաբերմունքից: Արմեն Դավթյանի խոսքով՝ ընդունող բժշկուհին եղել է Մարգարիտա Հարությունյանը, որը հարազատներին տեղյակ չի պահել երեխայի առողջության մասին, իսկ բուժող բժիշկ Արտուշ Սանոսյանը վստահեցրել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ընդունող բժիշկին ժամ-ժամուկես սպասել ենք, հետո ոչ մի բան մեզ չէր ասում՝ ինչ բուժում է նշանակելու, ինչ վիճակում է երեխան, ծանր է, միջին ծանրության է, հետո գլուխը նկարել ենք, բերել։ Սանոսյանը նայեց, ասեց, որ հիդրոցեֆալիա է, ասեց, որ վտանգավոր բան չէ, մայրը մտել է հիվանդասենյակ, տեսել է, որ երեխայի բերանին բաներ կան միացրած, հարցրել է՝  ինչ է, ասել է՝ ուրախ չե՞ք, որ ձեր երեխային թթվածին ենք միացրել  ու հիվանդության դեմը շուտ ենք առնում»,-ասաց Արմեն Դավթյանը:

Արմեն Դավթյանը նաեւ նշեց, որ իրենք արդեն ունեն դատաբժշկական փորձաքննության պատասխանները, որում երեխայի մահվան պատճառը թոքաբորբն է:

«Մահվան պատճառը սկզբից ասացին թոքաբորբն է եղել, հետո ասացին՝ ուղեղի հետ կապված  հիդրոցեֆալիա է , հետո էլ ասին՝ սրտի կանգ է եղել, բայց դատաբժշկի տված թղթի մեջ գրած է մենակ թոքաբորբ, ով է ճիշտ՝ չգիտեմ։ Մենք մտածում ենք, որ իրենց  սխալն է , եթե իրենց սխալը չէր, էդ դեպքում մեզ ինչո՞ւ տեղյակ չէին պահում, որ երեխայի վիճակը լավ չէ»,-ասաց Արմեն Դավթյանը:

Ծնողների խոսքով՝ հիդրոցեֆալիայի մասին իրենք իմացել են միայն նրա մահանալուց հետո: 6 ամսական Նարեն երկվորյակ եղբայր ունի, ընտանիքի յոթերորդ երեխան էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ