News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը խնդիր է, որի համար Շվեդիայի Ձախ կուսակցությունը (Vänsterpartiet) պայքարել է ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային մակարդակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր, քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Մալին Բյորքը:

Եվրախորհրդարանականը նշեց, որ երջանիկ է Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունման առօթով: «Շվեդական Ձախ կուսակցության բանաձեւը 2010 թվականին հանգեցրեց նրան, որ Շվեդիայի խորհրդարանը 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց»,- նշեց Մալին Բյորքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ եւ ջանքեր գործադրել՝ հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ