News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս չորեքշաբթի Թուրքիայի նախագահի եւ Եվրախորհրդարանի միջեւ տարաձայնությունները հատկապես սուր երանգ ստացան։  Եվրախորհրդարանը Անկարային կոչ արեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը Ցեղասպանություն ճանաչել եւ դա դարձնել հայ եւ թուրք ժողովուրդներին իրական հաշտության ուղին։ Սակայն երբ խոսքը 1915թ. ջարդերի մասին է, Էրդողանը դրան միշտ զգայական արձագանք է տալիս։  Դա արդեն պարզ էր Հռոմի Պապի հայտարարությունից հետո, որը առաջ բերեց թուրքական կառավարության սուր քննադատությունը։ Այս մասին գրում է գերմանական  Der Spiegel պարբերականը։

Համաձայն պարբերականի՝ Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հարցում Գերմանիայի դիրքորոշումը նույնպես կարող է շրջադարձ առաջ բերել։ «Իհարկե ոչ այն պատճառով, որ Գերմանիան հանկարծ կորոշի բարկացնել Էրդողանին։ Ընդհակառակը Բեռլինը ստիպված է հաշտվել իր հասցեին հնչող մեղադրանքների հետ՝ զգուշանալով Ցեղասպանության հարցում իրերն իրենց անունով կոչելու դեպքում առաջ բերել Թուրքիայի զայրույթը»,- գրում է թերթը։

Գերմանիան եկող ուրբաթ  հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բունդեսթագում պլանավորում է քննարկում անցկացնել, որի արդյունքում պետք է բանաձեւ ընդունվի։  Խորհրդարան ներկայացրած բանաձեւի այս նախագծում ցեղասպանություն բառը օգտագործում են ձախերն ու Կանաչների միությունը, իսկ իշխող կոլաիցիան դրա փոխարեն նախընտրում է խոսել ջարդերից եը տեղահանություններից։  Կանաչների առաջնորդ Ջեմ Օզդեմիրը քննադատում է կոալիցիայի դիրքորոշումը.«Այն, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը եւ կոալիցիան  փախչում են իրականությունից, ուղղակի ամոթալի է»,- ասել էր Օզդեմիրը իր ելույթում։

Սակայն ոչ միայն ձախերն ու կանաչները, այլեւ իշխող կոալիցիայի առանձին անդամներ՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քրիստոֆ Բերգերը եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Դիթմար Նիթանը հիասթափված են, որ Գերմանիային կուլ է գնում Թուրքիայի քաղաքական ճնշմանը։

Ինչ վերաբերում է Գերմանիայի ԱԳՆ-ին, վերջինս իր հերթին հայտարարում է, որ ինքը հետաքրքրված է պատմության վերականգման գործում, սակայն չի ցանկանում երկխոսությունը հենց սկզբից զոհաբերել հասկացությունները կոնկրետ եզրերով սահմանելուն։ Քննադատները կասկածում են, որ Բեռլինը չի ցանկանում լարել Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի չվնասի տնտեսական շահերին։  Մի քանի հազար գերմանական ձեռնարկություններ ակտիվ գործունեություն են ծավալում Թուրքիայում։

«Բացի այդ գերմանացի դիվանագետները չեն մոռանում, որ հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, եւ այդ ֆոնին Գերմանիան չի ցանկանում, որ ցեղասպանություն բառի պատճառով այնտեղ գլուխ բարձրացնեն հակաարեւմտյան ուժերը»,- եզրափակում  է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ