Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյան փողոցի 22 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 34-ամյա Աշոտ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 11-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: