Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Ալիկ Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով: