News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որտեղ խորհրդի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը:

Խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի  ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու  իրավական նոր կարգավիճակով: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով Ա. Աշոտյանին՝ Վ. Հակոբյանը նշել է, որ նա եղել է  բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր  կրթական ու հասարակական-քաղաքական  գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական  համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է եւ պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարեւորվում է: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաեւ, որ  նոր իրավական կարգավիճակով պայմանավորված` լիազոր մարմնի եւ ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:

Նիստի ընթացքում ընտրվել է նաեւ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաեւ ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաեւ մի շարք ընթացիկ հարցեր:

Տպել
Ամենաշատ