News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել հանրահայտ ամերիկացի գեղանկարիչ Էդվարդ Հոփփերի «Երկու մաքրակրոն» կտավը։ Նկարը գնահատվում է 20-30 մլն դոլար։  Գեղանկարը դառնալու է մայիսի 21-ին կայանալիք աճուրդի թոփ լոթը, գրում է ՏԱՍՍ-ը։

1945թ. նկարած կտավում պատկերված է ցածր ցանկապատով պատնեշված 2 սպիտակ տնակ։ «Երկու մաքրակրոն» կտավը միշտ ցուցադրվել է Հոփփերին նվիրված ցուցահանդեսների ժամանակ, սակայն աճուրդի է հանվում առաջին անգամ։ Ներկայիս սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։

Հոփփերը ծնվել է 1882թ., սովորել է գեղարվեստի մի շարք դպրոցներում եւ 1920թ. իրեն ամբողջովին նվիրել գեղարվեստին։ Նկարիչը մահացել է 1967թ. Նյու Յորքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ