News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

9-րդ հարկի բնակարանից  ցած նետված քաղաքացու մահվան դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18 շենքի  բնակիչ, 64-ամյա Ա. Խանզադյանը  9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում նյութեր են նախապատրաստվել՝ պարզելու քաղաքացու մահվան հանգամանքները։  Ա.Խանզադյանի դիակի զննությամբ՝ վերջինիս պարանոցի շրջանի զույգ կեսերին հայտնաբերվել են արյունազեղումներ՝ հավասարաչափ ձեւով արտահայտված։

ՀՀ առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ից ստացված գրության համաձայն՝  քաղաքացու մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի, ողնաշարի, վերին եւ ստորին զույգ վերջույթների համակցված,  բաց եւ փակ բութ վնասվածքները, պարանոցի շրջանի փակ բութ վնասվածք՝ ենթալեզվի ոսկրի եւ վահանաճառի ոտիկի կոտրվածք։

Նախապատրաստված նյութերով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝  քաղաքացու մահվան հանգամանքնեպի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ